Մատչելիության հղումներ

Պուտինը կմասնակցի ընտրություններին․ РБК


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել 2018 թ․ մարտին կայանալիք նախագահական ընտրություններին: Այս մասին, հղում անելով Կրմելին, այսօր հաղորդել է ռուսաստանկան РБК գործակալությունը։ Մոսկվայի լրատվական և քաղաքագիտական շրջանակներում այժմ փորձում են կռահել, թե երբ և որտեղ Պուտինը հրապարակավ կհայտարարի այդ մասին։

Պնդումներ կան, որ, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա առաջիկա դեկտմեբերին։ «Ոչ ոք չի կասկածում, որ Պուտինը հաղթելու է, դրա համար էլ՝ շտապելու խնդիր չկա»,- գրում է РБК-ն: Ռուսաստանի Դաշնային խորհուրդը նախագահական ընտարշավի մեկնարկի մասին պետք է հայտարարի դեկտմբերի 7-ից 17-ը ընկած ժամանակահատվածում:

Նախօրեին Պուտինը հերթական անգամ չի պատասխանել նախագահական ընտրությունենրին մասնակցելու վերաբերյալ՝ արդեն ավանդական դարձած հարցին: «ժամանակը կգա, կխոսենք այդ մասին»,- ասել է ՌԴ նախագահը: Վերջնական և հստակեցված սցենար, թե ինչպես է առաջադրվելու Պուտինի թեկնածությունը, դեռևս չկա: Քննարկվող սցենարներից մեկի համաձայն՝ Պուտինը միայն 2018 թ․ հունվարին կհայտարարի առաջադրման մտադրության մասին: Ըստ շրջանառվող լուրերի, Ռուսաստանի նախագահի շրջապատի որոշ ներկայացուցիչներ շտապեցնում են նրան: РБК-ն գրում է, թե քաղաքական էլիտան հոգնել է անորոշությունից և ձգտում է հստակության։

Ավելի վաղ ռուսական մամուլը գրել էր, թե Պուտինն իր որոշման մասին կհայտարարի կամ արդեն ավանդական դարձած մեծ մամլո ասուլիսի ժամանակ, կամ էլ Դաշնային ժողովին հղվող ամենամյա ուղերձում: Ըստ ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների, մամուլի ասուլիսն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 14-ին:

Պուտինի մամուլի քարտուղարն այդ տեղեկությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, բավարարվելով միայն նշելով՝ «ժամանակը կգա, կհայատարարենք»։ Իսկ ինչ վերաբերում է Դաշնային ժողովին ուղերձին, ըստ РБК-ի, այն կհղվի փետրվարին, այսինքն՝ ըտնրությունների նախօրեին։ ՌԴ-ում նախագահական հերթական ընտրությունները կայանալու են 2018 թ․ մարտի 18-ին, Ղրիմի անեքսիայի օրը։

Նշենք, որ Վլադիմիր Պուտինն արդեն երեք ժամկետով պաշտոնավարել է: Դմիտրի Մեդվեդևի պաշտոնավարման օրոք նախագահության ժամկետը դարձավ 6 տարի։ 2012-ին Պուտինը նախագահ է ընտրվել արդեն 6 տարով և հաջորդ տարի դարձյալ նախագահ ընտրվելու սահմանադրական իրավունք ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG