Մատչելիության հղումներ

Յըլդըրըմ. «Մենք ամերիկացիներից «Սեպտեմբերի 11»-ի վերաբերյալ ապացույցներ չէինք պահանջում»


Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմ, արխիվ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խստորեն քննադատել է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Փենսիլվանիայում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցում:

CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետը նշել է․ - «Ամերիկացիները մեզնից հավելյալ ապացույցներ են պահանջում առ այն, որ Գյուլենը առնչություններ ունի 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի հետ: Երբ Ջորջ Բուշը [2001 թվականին] հայտարարեց, որ Միացյալ Նահանգները հարձակման է ենթարկվել, Թուրքիան առաջինն էր, որ իր աջակցությունն առաջարկեց և բանակային ստորաբաժանումներ ուղարկեց Աֆղանստան: Մենք չէինք հարցնում՝ ով է կանգնած [սեպտեմբերի 11-ի] հարձակման թիկունքում: Մենք ամերիկացիներից ապացույցներ չէինք պահանջում «Ալ-Ղաիդա»-ի առնչության վերաբերյալ», - նշում էր Թուրքիայի վարչապետը:

Յըլդըրըմի խոսքով՝ Թուրքիայի քաղաքացիների շրջանում գերակշռում է այն տեսակետը, որ 2016-ի հուլիսյան հեղաշրջման անհաջող փորձի հետևում ամերիկացիներն էին կանգնած: «Այդ կարծիքը հիմնականում ձևավորվել է այն պատճառով, որ Վաշինգտոնը հրաժարվում է բավարարել Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին մեր պահանջը», - CNN-ին տված հարցազրույցում նշել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG