Մատչելիության հղումներ

Թրամփ. «Ես Ֆիլիպինների նախագահի հետ հիանալի հարաբերություններ ունեմ»


ԱՄՆ նախագահը, Ֆիլիպինների նախագահը (աջից) և Վիետնամի վարչապետը ASEAN-ի գագաթնաժողովում, Մանիլա, 13-ը նոյեմբերի, 2017թ․
ԱՄՆ նախագահը, Ֆիլիպինների նախագահը (աջից) և Վիետնամի վարչապետը ASEAN-ի գագաթնաժողովում, Մանիլա, 13-ը նոյեմբերի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Մանիլայում հայտարարել է, որ «հիանալի հարաբերություններ» ունի Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ: Այս մասին Թրամփը խոսել է Հարավային Ասիայի պետությունների ընկերակցության` ASEAN-ի անդամ պետությունների ղեկավարների` Մանիլայում մեկնարկած գագաթնաժողովի ընթացքում:

«Իմ բարեկամ Ռոդրիգո Դուտերտեն հիանալի է կազմակերպել այս գագաթնաժողովը», - հայտարարել է Թրամփը:

Այս համաժողովի շրջանակում կայացել է նաև Թրամփի և Դուտերտեի երկկողմ հանդիպումը: Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Ֆիլիպիններում թմրանյութերի վաճառքի դեմ ծավալված պայքարում արձանագրվող մարդու իրավունքների խախտումների թեմային:

Վերջին երկու տարում նախագահ Դուտերտեի` թմրաբիզնեսին հայտարարած պատերազմի շրջանակներում շուրջ 4 հազար մարդ է սպանվել: Իրավապաշտպանների պնդմամբ՝ ֆիլիպինյան ոստիկանությունը հաշվեհարդար է տեսնում թմրանյութերի վաճառք մեջ կասկածվող անձանց հետ: Պաշտոնական Մանիլան պնդում է, որ ոստիկանությունն այդ գործողություններին է դիմում ինքնապաշտպանության նկատառումներից ելնելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG