Մատչելիության հղումներ

Վրաստանում չորս նախարարություն է լուծարվել


Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլի, արխիվ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին այսօր հայտարարել է երկրի կառավարության կազմում սպասվող կառուցվածքային փոփոխությունների մասին:

Կվիրիկաշվիլիի խոսքով՝ լուծարվում են էներգետիկայի, բնապահպանության, սպորտի և երիտասարդության, ինչպես նաև կալանավայրերի գործունեությունը համակարգող՝ պատիժների կատարման նախարարությունները: Լուծարվող գերատեսչությունները միավորվելու են, համապատասխանաբար, էկոնոմիկայի, գյուղատնտեսության, մշակույթի և արդարադատության նախարարությունների հետ:

Կվիրիկաշվիլին այսօր լրագրողներին տեղեկացրել է նաև կառավարության կազմում իրականացված կադրային փոխատեղումների մասին: Պաշտոնանկ է արվել ներքին գործերի նախարար Գիորգի Մգեբրիշվիլին: Այսուհետ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կղեկավարի էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Գիորգի Գախարիան: Նա այդ պաշտոնը կհամատեղի փոխվարչապետի պարտականությունների կատարման հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG