Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի ներկայացուցիչ․ Եմենին աշխարհում դեռևս չտեսնված սով է սպառնում


Եմեն - Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից ռմբակոծության հետևանքները մայրաքաղաք Սանաայի արվարձաններից մեկում, արխիվ
Եմեն - Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից ռմբակոծության հետևանքները մայրաքաղաք Սանաայի արվարձաններից մեկում, արխիվ

ՄԱԿ-ի մարդասիրական ծառայության ղեկավարը զգուշացրել է, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի կողմից շրջափակված Եմենը կարող է աշխարհում դեռևս չտեսնված սովի մատնվել, ինչի հետևանքով միլիոնավոր զոհեր կլինեն:

ՄԱԿ-ում փակ դռների հետևում քննարկումից հետո Մարկ Լոուքոքը կոչ է արել հրատապ վերսկսել ՄԱԿ-ի և մարդասիրական օգնություն տեղափոխող մյուս թռիչքները Սանաա և Ադեն քաղաքներ, ինչպես նաև մուտք գործել բոլոր նավահանգիստները՝ մասնավորապես սնունդ, վառելիք, դեղորայք և այլ անհրաժեշտ պարագաներ մատակարարելու համար:

«Հակառակ դեպքում սով է սպառնում Եմենին», - ասել է հումանիտար ծառայության ղեկավարը, ընդգծելով՝ անգամ 2011 թվականի Սոմալիի սովը, որը 250 հազար մարդու կյանք խլեց, չի կարող համեմատվել Եմենում սպասվող սովի հետ:

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան դեպի Եմեն բոլոր օդային, ցամաքային և ծովային ճանապարհները փակելու մասին հայտարարեց երկուշաբթի օրը՝ սաուդյան մայրաքաղաք Էր-Ռիյադի ուղղությամբ Եմենի տարածքից արձակված հրթիռի վնասազերծումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG