Մատչելիության հղումներ

Լեհաստանում այսօրվանից արգելվում է կումունիզմի քարոզչությունը


Լեհաստանի խորհրդարանի՝ Սեյմի նիստում, արխիվ
Լեհաստանի խորհրդարանի՝ Սեյմի նիստում, արխիվ

Լեհաստանում հոկտեմբերի 21-ին պաշտոնապես ուժի մեջ մտավ կոմունիզմի և այլ տոտալիտար ռեժիմների քարոզչության արգելքի մասին օրենքը: Ավելի վաղ խմբագրված օրենքում նշվում է, որ արձաններն ու նմանատիպ այլ կառույցները «չեն կարող հիշատակի տուրք մատուցել կոմունիզմը կամ այլ տոտալիտար կարգ խորհրդանշող անձանց, կազմակերպություններին, իրադարձություններին կամ տարեթվերին»:

Լեհաստանի տարածքում 469 նման կառույց կա, որոնցից շուրջ 250-ը նվիրված է Կարմիր բանակին: Իշխանություններն առաջիկա 12 ամիսների ընթացքում պետք է անվանափոխեն փողոցներն ու հրապարակները, ինչպես նաև ապամոնտաժեն այն կառույցները, որոնք համարվում են կոմունիզմի ժառանգությունը:

Ռուսաստանում կարծում են, որ այդ օրենքը վիրավորում է Կարմիր բանակի շուրջ 600 հազար զինվորների հիշատակը, որոնք Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհվել են Լեհաստանի ազատագրման համար: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունը Լեհաստանում ընդունված այդ օրենքն անվանել էր «գիտակցված սադրանք» և հայտարարել , որ Վարշավային համարժեք պատասխան կտրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG