Մատչելիության հղումներ

Իրաքի զինուժը քրդերից խլել է նավթով հարուստ Քիրքուքի վերջին շրջանները


Իրաքի հյուսիսում կառավարական ուժերը վերահսկողություն են հաստատել նավթով հարուստ Քիրքուքի վերջին շրջանների նկատմամբ, որոնք մինչ այդ վերահսկվում էին քրդական զինված ջոկատների կողմից:

Քրդերը փորձել են դիմադրել, կողմերի կորուստների մասին առայժմ տեղեկություններ չկան: Քրդական ուժերն էներգակիրներով հարուստ Քիրքուքի նահանգ մուտք էին գործել 2014 թվականի ամռանը` կանխելու համար այդ շրջանի գրավումը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից:

Պաշտոնական Բաղդադի և Քրդական ինքնավարության միջև նավթային պաշարներով հարուստ Քիրքուք նահանգի համար պայքարը սրվել է սեպտեմբերի 25-ին Հյուսիսային Իրաքում կայացած հանրաքվեից հետո, որի արդյունքում մասնակիցների շուրջ 95 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը:

Իրաքի կենտրոնական իշխանությունն անօրինական ու հակասահմանադրական է համարում այդ հանրաքվեն: Ռազմական գործողությունների պատճառով նահանգի տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված են եղել իրենց տները: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ը խորը մտահոգություն էր հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG