Մատչելիության հղումներ

ԿՀՎ տնօրեն․ Հյուսիսային Կորեան մեկ ամսից կարող է ի վիճակի լինել ԱՄՆ-ին հարվածել միջուկային հրթիռով


ԱՄՆ - ԿՀՎ տնօրեն Մայք Փոմփեոն ելույթ է ունենում ազգային անվտանգության հարցերով համաժողովում, Վաշինգտոն, 19-ը հոկտեմբերի, 2017թ․
ԱՄՆ - ԿՀՎ տնօրեն Մայք Փոմփեոն ելույթ է ունենում ազգային անվտանգության հարցերով համաժողովում, Վաշինգտոն, 19-ը հոկտեմբերի, 2017թ․

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան մեկ ամսից կարող է հասնել Փհենյանի հռչակած նպատակին՝ ի վիճակի լինել Միացյալ Նահանգներին հարվածել միջուկային հրթիռով:

«Այժմ նրանք իրենց հնարավորություններով բավական մոտ են, ինչը ԱՄՆ քաղաքականության տեսանկյունից նշանակում է, որ մենք պետք է մեզ այնպես դրսևորենք, կարծես նրանք արդեն գտնվում են իրենց նպատակի իրականացման շեմին», - ասել է Փոմփեոն երեկ Վաշինգտոնում ազգային անվտանգության հարցերով համաժողովին:

Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավարի խոսքով՝ Փհենյանը այժմ շատ ավելի մոտ է միջուկային զենքի գործարկմանը, քանի հինգ տարի առաջ, և «ավելի մոտ կլինի հինգ ամիս հետո», եթե միջազգային հանրությունը չգտնի հյուսիսկորեական իշխանությունների վրա ճնշման միջոց:

Նույն համաժողովին ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ Ռայմոնդ ՄըքՄասթերն էլ ասել է. - «Մենք մասնակցում ենք արշավին, որպեսզի այդ խնդիրը լուծենք առանց ռազմական գործողությունների»:

Հյուսիսային Կորեան իր միջուկային ծրագիրը սկսել է մի քանի տասնամյակ առաջ և այս տարի սկսել է ընդլայնել զենքի փորձարկումները: Անցած հուլիսին Փհենյանը երկու անգամ հեռահար հրթիռներ է արձակել, որոնք ի վիճակի էին հասնել մինչև Միացյալ Նահանգներ: Սեպտեմբերին էլ Հյուսիսային Կորեան իրականացրել է մինչ այժմ ամենահուժկու ատոմային պայթյունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG