Մատչելիության հղումներ

Իրաքի դատարանը Քուրդիստանի հանրաքվեն կազմակերպած հանձնաժողովականներին կալանելու որոշում է կայացրել


Իրաքյան Քուրդիստան, 25-ը սեպտեմբերի, 2017 թ․ 
Իրաքյան Քուրդիստան, 25-ը սեպտեմբերի, 2017 թ․ 

Իրաքի դաշնային դատարանը Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունում հանրաքվե իրականացրած ընտրական հանձնաժողովի նախագահին և անդամներին կալանավորելու որոշում է կայացրել:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է դաշնային դատարանի խոսնակ Աբդուսեդար Բայրաքթարը: Նա միաժամանակ նշել է, որ դատարանն իրավունք չունի քայլեր ձեռնարկել հանրաքվեի ժամանակ քվեարկած պատգամավորների դեմ: Ավելի վաղ, Իրաքի խորհրդարանը դիմել էր դաշնային դատարանին՝ պահանջելով դատական գործընթաց սկսել քվեարկությանը մասնակցած քուրդ պատգամավորների նկատմամբ:

Չնայած Իրաքի գերագույն դատարանի՝ Քուրդիստանի հանրաքվեն կասեցնելու մասին որոշմանը, այն տեղի ունեցավ: Մասնակիցների շուրջ 95 տոկոսը կողմ քվեարկեց անկախությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG