Մատչելիության հղումներ

Մեսսիի շնորհիվ Արգենտինան կխաղա 2018-ի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարում


Արգենտինայի աստղ Լիոնել Մեսսին, արխիվ
Արգենտինայի աստղ Լիոնել Մեսսին, արխիվ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի երեկվա հանդիպումների արդյունքում Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները վաստակել են եզրափակիչ մրցաշարին մասնակցության ուղեգրեր:

Ֆրանսիացիները 2:1 հաշվով հաղթել են բելառուսցիներին, իսկ պորտուգալացիները 2:0 հաշվով առավելության են հասել շվեյցարացիների նկատմամբ:

ԱՄՆ հավաքականը 1:2 հաշվով պարտվել է Տրինիդադ և Տոբագոյի թիմին և առաջին անգամ 1986 թվականից ի վեր զրկվել է աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու հնարավորությունից:

Հարավային Ամերիկայում Արգենտինան մրցակցի դաշտում 3:1 հաշվով հաղթել է Էկվադորին և շահել է Ռուսաստանում 2018 թվականին խաղալու իրավունքը: Արգենտինացիներին անհրաժեշտ էր միայն հաղթանակ: Աշխարհի փոխչեմպիոնների կազմում երեք գնդակն էլ մրցակցի դարպասն է անցկացրել ընտրանու ավագ Լիոնել Մեսսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG