Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Չենք ճանաչել և չենք պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը»


Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսը Կիևում, 9-ը հոկտեմբերի, 2017թ․
Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների համատեղ ասուլիսը Կիևում, 9-ը հոկտեմբերի, 2017թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Կիևում հայտարարել է, որ իր երկիրը շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

«Մենք չենք ճանաչել և չենք էլ պատրաստվում ճանաչել Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը», - հայտարարել է Էրդողանը երեկ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ համատեղ ասուլիսում։

Թուրքիայի նախագահը նաև վստահեցրել է, որ շարունակելու են հետևել Ղրիմի թաթարների խնդրին, և շնորհակալություն է հայտնել Ուկրաինային նրանց շահերը պաշտպանելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG