Մատչելիության հղումներ

Ռուսաստանում չարտոնված երթերի ընթացքում ձերբակալված բոլոր ցուցարարներն ազատ են արձակվել․ ՌԴ ՆԳՆ


Ոստիկանները՝ երեկ Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, 7-ը հոկտեմբերի, 2017թ․
Ոստիկանները՝ երեկ Մոսկվայում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ, 7-ը հոկտեմբերի, 2017թ․

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն այսօր հաղորդել է, որ երկրի տարբեր քաղաքներում երեկվա չարտոնված երթերի ընթացքում ձերբակալված բոլոր ցուցարարներն արդեն ազատ են արձակվել:

Նախարարության փոխանցմամբ, 26 ապօրինի երթերի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 136 քաղաքացի: Հարուցվել է 71 վարչական վարույթ, 60 քաղաքացիներ առաջիկայում պետք է ներկայանան դատարաններ:

Երեկվա ցույցերը համընկել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի 65-ամյակի հետ: Ցույցերը կազմակերպել են ընդդիմադիր առաջնորդ, ներկայում բանտում 20-օրյա ազատազրկման պատիժը կրող Ալեքսեյ Նավալնիի աջակիցները: Նրանք պահանջում էին արտոնել Նավալնիի մասնակցությունը 2018 թվականի նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG