Մատչելիության հղումներ

«Բավրա» մաքսատունը այսուհետ կգործի եվրոպական չափանիշներին համապատասխան


Հյուսիսային «Բավրա» մաքսատունը այսուհետ կգործի եվրոպական չափանիշներին համապատասխան: Եվրամության տրամադրած ֆինանսական միջոցներով կառուցվել է մաքսատան նոր մասնաշենքը, տրանսպորտային տարբեր միջոցների սպասարկումն է հեշտացվել, ներդրվել են ժամանակից սարքավորումներ` հատուկ ռենտգեն սարքեր, էլեկտրոնային կշեռքներ, նույնիսկ հատուկ վարժեցված շներ:

Եվրամիությունը, Եվրոական ներդրումային բանկը շուրջ 54 մլն եվրո են ներդրել հայ-վրացական սահմանի արդիականացման ծրագրին` 3 նոր մաքասատներ կառուցելով ու հիմնովին վերազինելով: Բագրատաշենից, Գոգավանից հետո այսօր հերթը Բավրայի մաքսատանն էր: Ֆինանսական միջոցներ է հատկացրել նաև ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը:

Բավրայի նոր մաքսակետի բացման արարողությանը մասնակցում էին նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարը, ՄԱԿ-ի ներկայացուցիչը, ինչպես նաև հարևան Վրաստանի փոխվարչապետը:

Հյասատանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկինկարևորեց սահմանային անցակետերի արդիականացումը, նշելով, որ դա կոնկրետ տնտեսական օգուտներ կբերի:

«Դա կնպաստի տնտեսական գործունեության ընդլայնմանը և զբոսաշրջության աճին», - նշեց Սվիտալսկին: - «Կարծում եմ տեսնում եք` ստեղծված պայամանները արդիական են, համապատասխանում են եվրոպական չափանիշներին և սահմանը հատողները հնարավորություն կունենան վայելելու դրա օգուտները»:

«Ազատության» հարցին, թեթե ինչո՞ւ է Եվրամիությունը արդիականացնում Եվրամիության ասոցացման համաձայանագիր ստորագրած Վրաստանի հարևան, Մաքասային միությանն անդամակցող Հայաստանում, դեսպանը պատասխանեց. - «Իրավացի եք, որ Վրաստանը ընտրել է Եվրամիության հետ ասոցացման ճանապարհը, իսկ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Երևի թե հենց այդ պատճառով էլ մենք նպատակահարամար ենք գտնում, որ այս սահմանը լինի բաց, թափանցիկ և դրանով նպաստի զբոսաշրջությանը, տնտեսական կապերին և այլ հնարավոր օգուտներ բերի»:

Ծրագիրն իրականացրած ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ևս խոսեց այն մասին, թե արդիականացած մաքսատունն ինչպիսի տնտեսական օգուտներ կարող է բերել: Նշեց, որ Եվրամիութունը բավականին առատաձեռն է գտնվել ծրագրի ֆինանսավորման հարցում. - «Եթե դուք զբոսաշրջիկ եք կամ ներդրող, սովորաբար սահմանային անցակետերն են տալիս ձեզ առաջին տպավորությունները այն մասին, թե ինչքանով է երկիրը բաց, կապակցված և պատրաստ բիզնեսի համար»:

Բավրայի մաքսատանը ներդրվել է պարզեցված ընթացակարգ, որը կրճատում է սպասարկման ժամանակը: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն ասում է, որ նորագույն սարքավորումներով հնարավոր կլինի կրճատել մաքսանենգությունը:

«Ժամանակակից սարքավորումներ են ներդրվել` ռենտգեն սարքավորումներ, որոնք մինիմալի են հասցնում արդեն մաքսանենգության գործոնը», - նշեց Հարությունյանը:

Ժամանակակից պայմաններում գործող մաքսակետում արդեն իսկ ավելացել են բեռնափոխադրումների ծավալները: Հիմա Մեղրիի մաքսակետի վերակառուցման նախագիծն է պատրաստվում, որի վերազինմամբ Հայաստանի բոլոր մաքսակետարը կլինեն արդիական:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG