Մատչելիության հղումներ

HRW-ը Իրանին մեղադրում է աֆղանստանցի երեխաներին որպես զինյալներ Սիրիա ուղարկելու մեջ


Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության պնդմամբ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հավաքագրում է Իրանում ապրող փախստական աֆղանստանցի երեխաների` Սիրիայում կռվելու համար:

Նյու Յորքում գործող իրավապաշտան կազմակերպությունը հոկտեմբերի 1-ին հայտարարություն է տարածել, նշելով, որ Սիրիայի կառավարական զորքերին աջակցություն ցուցաբերող Ֆաթեմիյուն ստորաբաժանման կազմում կռվում են մինչև 14 տարեկան երեխաներ: Ստորաբաժանումը համալրվում է բացառապես աֆղանստանցի զինյալներով և աջակցություն է ստանում Իրանի կողմից:

«Իրանը պետք է անհապաղ դադարեցնի մանկահասակ զինվորների հավաքագրումը և հետ բերի կռվելու համար Սիրիա ուղարկված բոլոր աֆղանստանցի երեխաներին», - հայտարարել է Human Rights Watch կազմակերպության Մերձավոր Արևելքի ծրագրերի տնօրեն Սարա Լի Ուիթսոնը: - «Խոցելի ներղագղթյալ և փախստական երեխաներին որսալու փոխարեն Իրանը պետք է պաշտպանի բոլոր երեխաներին և պատժի աֆղանստանցի երեխաներին հավաքագրելու համար մեղավորներին», - հավելել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG