Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Ուկրաինայից ավելին է սպասում կոռուպցիայի դեմ պայքարում


Վալդիս Դոմբրովսկիս, արխիվ
Վալդիս Դոմբրովսկիս, արխիվ

Եվրամիության ֆինանսական հարցերով բարձր պաշտոնյա Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ պաշտոնական Կիևը ավելին պետք է անի կոռուպցիայի դեմ պայքարելու և կենսաթոշակային ու հողային բարեփոխումներն ընդունելու համար՝ որպես Բրյուսելից ավելի մեծ ֆինանսական օգնություն ստանալու պայմաններ:

Այդ բարեփոխումներն իրականացնելու համար Եվրամիությունը պատրաստվում է 600 միլիոն եվրո ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային՝ փոխարենը պահանջելով բարեփոխումների հստակ ժամկետներ և ծրագրեր: «Մենք հստակության կարիք ունենք և սպասում ենք դրան մինչև հոկտեմբերի վերջ: Ժամանակը իրոք կարճ է», - ասել է Դոմբրովսկիսը:

2014 թվականից Եվրամիությունը 2.8 միլիարդ եվրո ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Ուկրաինային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG