Մատչելիության հղումներ

Ղազախստանի քաղաքացին ազատազրկման է դատապարտվել Դոնեցկում կռվելու համար


Ղազախստանում ազատազրկման է դատապարտվել տեղացի մի քաղաքացի, ով Ուկրաինայի արևելքում միացել էր ռուսամետ անջատականներին և կռվել ուկրաինական կառավարական զորքերի դեմ:

Տղամարդը, ում անունը չի բացահայտվում, դատապարտվել է 3․5 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել արտերկրում ռազմական հակամարտությանը անօրինական մասնակցելու, անօրինական զենք կրելու համար: Ըստ իշխանությունների՝ Դոնեցկի ռուսամետ անջատականներին նա միացել է 2016 հուլիսին և մինչև նույն թվականի դեկտեմբերը կռվել ուկրաինական բանակի դեմ:

2016-ին Ղազախստանում ևս երեք մարդ էր ազատազրկման դատապարտվել Ուկրաինայի արևելքի հակամարտությունում ռուսամետ անջատականների շարքերում մարտական գործողություններին մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG