Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սառեցրել է զենքի վաճառքը Էրդողանի թիկնազորին


Թուրքիայի նախագահի թիկնապահների բռնությունները Վաշինգտոնում, 16-ը մայիսի, 2017թ․
Թուրքիայի նախագահի թիկնապահների բռնությունները Վաշինգտոնում, 16-ը մայիսի, 2017թ․

ԱՄՆ կառավարությունը սառեցրել է զենքի վաճառքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահներին՝ վերջիններիս կողմից մայիսին Վաշինգտոնում իրականացված ծեծից ու բռնությունից հետո, հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:

Օրենսդրական նախաձեռնությունը, որ ներկայացրել են սենատորներ Պատրիկ Լիհին և Քրիս Վան Հոլլենը, արգելափակում է Միացյալ Նահանգներում զենքի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկի՝ Sig Sauer-ի և Էրդողանի թիկնազորի միջև ավելի վաղ կնքված 1․2 միլիոն դոլարանոց գործարքը:

«Զենքի այս վաճառքը նախագահ Էրդողանի անձնական թիկնապահներին ոչ մի դեպքում չպետք է հաստատվի՝ հաշվի առնելով անցյալում նրանց կողմից գործադրված բռնությունները», - հայտարարել են սենատորները՝ հավելելով․ - «Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի զենքի վաճառքը նաև Թուրքիայի ազգային ոստիկանությանը, որը կամայականորեն ձերբակալում և ուժ է կիրառում կառավարությանը քննադատող խաղաղ ցուցարարների նկատմամբ»:

Հիշեցնենք, անցած գարնանը՝ Ռեջեփ Էրդողանի Վաշինգտոն այցի օրերին, նրա թիկապահները բռնի ուժ էին գործադրել դեսպանատան մոտ հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ, մի քանիսը հիվանդանոց էին տեղափոխվել:

Միացյալ Նահանգների իրավապահ մարմինները շաբաթներ առաջ մեղադրանք են առաջադրել 19 անձի, այդ թվում՝ Էրդողանի թիկնազորի 15 ներկայացուցչի, նրանց նկատմամբ այժմ հետախուզում է հայտարարված:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG