Մատչելիության հղումներ

Իրաքի գերագույն դատարանն արգելել է Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը


Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանի, արխիվ
Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանի, արխիվ

Իրաքի գերագույն դատարանը որոշում է կայացրել արգելել Հյուսիսային Իրաքի Քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվեի անցկացումը։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ, դատարանի խոսնակ Իյաս Սամուկն այդ որոշման վերաբերյալ գրավոր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հարցն ուսումնասիրելուց հետո դատարանը վճռեց՝ կասեցնել սեպտեմբերի 25-ին ծրագրվող հանրաքվեն»։ Դատարանի հիմնավորմամբ, հանրաքվեի՝ հակասահմանադրական լինելու հիմքով մի շարք դատական գործեր են հարուցված, ու քանի դեռ դրանք չեն հանգուցալուծվել, հանրաքվեն չի կարող տեղի ունենալ։

Հունիսի 7-ին Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին քաղաքական կուսակցությունների հետ ունեցած հանդիպումից հետո հայտարարել էր սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին։ Ի պատասխան՝ Իրաքի վարչապետ Հայդար էլ Աբադին հայտարարել էր, թե «հանրաքվեն հակասում է Իրաքի Սահմանադրությանը, և դրա արդյունքները չեն ճանաչվելու»։ Իրաքի խորհրդարանը ևս դեմ էր արտահայտվել քրդական ինքնավարության անկախության հանրաքվեին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG