Մատչելիության հղումներ

Վոլքեր. Վրաստանը պատրաստ չէ ՆԱՏՕ-ին անդամակցելուն


Քուրթ Վոլքեր, արխիվ
Քուրթ Վոլքեր, արխիվ

Վրաստանը վերջին տարիներին ավելի լուրջ առաջընթաց է ապահովել, քան Ուկրաինան, ինչը, սակայն, չի նշանակում, որ այն պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին: Վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցում այս մասին ասել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի` Ուկրաինայի գծով հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը:

«Ուկրաինայի համեմատ՝ Վրաստանը միջազգային անվտանգության, պաշտպանական ոլորտի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում ավելի մեծ ներդրում է ունեցել: Բայց հազիվ թե որևէ մեկը այսօր պնդի, թե Վրաստանը լիարժեքորեն պատրաստ է անդամակցել դաշինքին», - հայտարարել է Վոլքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG