Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մյանմայի ղեկավարին հորդորում է վերջ տալ ճգնաժամին


Մյանմայի ղեկավար Աուն Սան Սու Չժի, արխիվ
Մյանմայի ղեկավար Աուն Սան Սու Չժի, արխիվ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Մյանմայի (Մյանմար, Բիրմա) ղեկավար Աուն Սան Սու Չժին վերջին հնարավորությունն ունի վերջ տալու իր երկրում բռնկված ճգնաժամին, ինչի հետևանքով մահմեդական ռոհինջա բնակչության շուրջ 400 հազար ներկայացուցիչներ հարկադրաբար գաղթեցին հարևան Բանգլադեշ պետություն:

Հիշեցնենք՝ Աուն Սան Սու Չժին Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է:

Շաբաթներ է, ինչ Մյանման գտնվում է միջազգային ճնշման ներքո՝ երկրի մահմեդական բնակչության հետ տեղի ունեցած դեպքերի պատճառով: Օգոստոսի 25-ից ռոհինջաները սկսեցին թողնել երկիրը, երբ անվտանգության ուժերը լայնածավալ գործողություններ սկսեցին Մյանմայի արևելյան Ռաքհայն նահանգում, որը բնակեցված է մահմեդականներով: Մյանմայի իշխանությունների ներկայացմամբ, անվտանգության ուժերը ձեռնամուխ են եղել հակաահաբեկչական գործողության այն բանից հետո, երբ ռոհինջա զինյալների հարձակման հետևանքով սպանվել էր անվտանգության ծառայության 12 սպա: Հակաահաբեկչական գործողության հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, սպանվել են մոտ 400 մահմեդական զինյալներ: Մինչդեռ, միջազգային իրավապաշտպան կառույցները խոսում են ռոհինջաների կոտորածի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG