Մատչելիության հղումներ

Էրդողան. «Մենք կտրականապես դեմ ենք Իրաքի մասնատմանը»


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գալիք շաբաթ Նյու Յորքում բանակցություններ կանցկացնի Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ:

Բանակցությունների հիմնական թեման լինելու է իրաքյան Քուրդիստանի իշխանությունների կողմից սեպտեմբերի 25-ին անցկացվելիք անկախության հանրաքվեն:

«Մեր նպատակը մեկն է` թույլ չտալ Իրաքի մասնատումը», - այսօր հայտարարել է Էրդողանը` հավելելով․ - «Հյուսիսային Իրաքում ստեղծված կացությունը մենք քննարկելու ենք նաև Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Այս թեման ես պատրաստվում եմ քննարկել նաև Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի հետ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG