Մատչելիության հղումներ

Մոսկվան չի պատրաստվում հավելյալ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի նկատմամբ


ՌԴ ԱԳՆ շենքը, արխիվ
ՌԴ ԱԳՆ շենքը, արխիվ

Պաշտոնական Մոսկվան չի հետևի Միացյալ Նահանգների կոչին և հավելյալ ճնշում չի գործադրի Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Այս մասին անցած գիշեր Նյու Յորքում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Ռուսաստանը պատրաստվում է կյանքի կոչել այն պատժամիջոցները, որոնք սահամանվել են Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, ոչ ավելին»,- ասել է ռուս դիվանագետը` ամերիկյան իշխանություններին կոչ անելով բանակցել Փհենյանի հետ:

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվային և Պեկինին ուղղված` Հյուսիսային Կորեայի հանդեպ «ուղղակի գործողությունների» դիմելու կոչով հանդես էր եկել ուրբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG