Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան ուսումնասիրում է Ռուսաստանի ու Իրանի հնարավոր ներգրավվածությունը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրում


Հյուսիսային Կորեայի ղեկավարը հանդիպել է միջուկային ծրագրի մշակմամբ զբաղվող գիտնականներին, Հյուսիսային Կորեա, արխիվ
Հյուսիսային Կորեայի ղեկավարը հանդիպել է միջուկային ծրագրի մշակմամբ զբաղվող գիտնականներին, Հյուսիսային Կորեա, արխիվ

Պաշտոնական Լոնդոնը մտավախություն ունի, որ Ռուսաստանը կամ Իրանն օգնել են Հյուսիսային Կորեային առաջընթաց արձանագրել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ, հաղորդում է բրիտանական Telegraph-ը:

Ըստ պարբերականի, Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունն այժմ այս հարցի շուրջ ուսումնասիրություն է անցկացնում: Գերատեսչության բարձրաստիճան դիվանագետը, անանուն մնալու պայմանով, ասել է` կասկածելի է, թե Հյուսիսային Կորեայի գիտնականները կարող էին միայնակ հաջողության հասնել այս ոլորտում:

Ամսվա սկզբին Փհենյանը հայտարարեց, թե ջրածնային ռումբ է փորձարկել, որը կարող է տեղադրվել միջմայրցամաքային հրթիռների վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG