Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Վահան Շիրխանյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


Վահան Շիրխանյանը դատարանի դահլիճում, արխիվ:
Վահան Շիրխանյանը դատարանի դահլիճում, արխիվ:

Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարության հերթական նիստի մեկնարկին Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն այսօր մերժեց Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց փոխելու վերաբերյալ՝ կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ կամ ազատ արձակել գրավի դիմաց:

Ալումյանը փաստարկները, թե պետք է հաշվի առնել Շիրխանյանի տարիքն և այն, որ անազատության մեջ գտնվելով նրա առողջական վիճակն է՛լ ավելի է վատթարացել, չհամոզեցին դատավարին:

Հիշեցնենք, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մեղադրվում է հանցավոր համագործակցությանը մասնակցելու, նաև իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մասնակցելու մեջ: Նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում:

2015-ի նոյեմբերին ԱԱԾ-ն վնասազերծել է խմբավորման 9 անդամների՝ խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի գլխավորությամբ: 33 անձի մեղադրանք էր առաջադրվել: Ամբաստանյալի կարգավիճակում գտնող 20 անձանցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավ: Ըստ ԱԱԾ-ի, հանցավոր այս խումբը բռնություն գործադրելու միջոցով իշխանությունը յուրացնելու նպատակ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG