Մատչելիության հղումներ

Տրանսպորտի նախարարության շենքից աշխատակիցները տարհանվել են. ՏԿՏՏՆ խոսնակ


ՏԿՏՏՆ մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյան
ՏԿՏՏՆ մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյան

Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքից աշխատակիցները տարհանվել են։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցեց նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը։

«Շենքը լքելու մասին տեղեկատվություն ստացանք 10։30-ից 11։00-ի սահմաններում։ Շատ կազմակերպված դուրս ենք եկել շենքից։ Մենք դրսում իմացանք, որ ոստիկանություն ահազանգ է ստացվել ռումբի տեղադրման մասին։ Իսկ, թե ինչքանո՞վ է լուրն իսկությանը համապատասխանում, ոստիկանությունը կհայտնի», - ասաց Առաքելյանը։

Նշենք, որ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրեց, որ ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել Տրանսպորտի նախարարությունում ռումբի տեղադրման մասին:

«Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն», - ասված էր նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG