Մատչելիության հղումներ

Կրասնոդարի շրջանում ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 19-ի


Կրասնոդարի շրջանում Տամանի թերակղզի բանվորներին փոխադրող ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի թիվը հասել է 19-ի:

Ըստ տեղի իշխանությունների, 19 մարդ դեռ շարունակում է մնալ հիվանդանոցներում, հինգի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հիշեցնենք՝ օգոստոսի 25-ի առավոտյան ուղևորատար ավտոբուսն ընկել է ծովը: Վթարի պահին ավտոբուսում եղել է 41 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG