Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 28-ից 30-ը կայցելի Հայաստան


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը օգոստոսի 28-ից 30-ը կայցելի Հայաստան, տեղեկացնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Յուրի Խաչատուրովը հանդիպումներ կունենա երկրի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և խորհրդարանական ղեկավարության հետ:

Աշնանը Մինսկում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթաժողովին ընդառաջ Խաչատուրովը նախատեսում է այցելել կազմակերպության անդամ պետություններ՝ քննարկելու մի շարք այցեր, և Երևան կատարելիք այցը իրականացվում է այդ այցելությունների շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG