Մատչելիության հղումներ

Մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարը


Ստամբուլի Florence Nightingale հիվանդանոցում մահացել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը։

Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, նախարարի առողջական վիճակը կտրուկ վատացել էր։

Հիշեցնենք, Նաթիգ Ալիևը հունիսի 4-ի առավոտյան տեղափոխվել էր Ադրբեջանի Նավթագործների կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել էին կայուն ծանր։ Նախարարը սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ուներ։ Կատարվել էր սրտի անոթի ստենտավորում։ Նախարարն այնուհետև տեղափոխվել էր Թուրքիա՝ հետագա բուժումը այնտեղ շարունակելու նպատակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG