Մատչելիության հղումներ

Ադրբեջանի էներգետիկայի նախարարը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում


Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիև, արխիվ
Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիև, արխիվ

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը երեկ առավոտյան տեղափոխվել է Նավթագործների կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, նախարարը սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ ունի։ Երեկ կատարվել է սրտի անոթի ստենտավորում։ Նաթիգ Ալիևը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

APA-ին այսօր Նավթագործների կենտրոնական հիվանդանոցից փոխանցել են, որ նախարարը հետագա բուժումը կշարունակի Թուրքիայում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG