Մատչելիության հղումներ

Եվրամիությունը դատապարտում է Ադրբեջանում ընդդիմադիր կայքերի արգելափակումը


 Մայա Կոցիյանչիչ, արխիվ
Մայա Կոցիյանչիչ, արխիվ

Եվրամիությունը խստորեն դատապարտում է ընդդիմադիր մի շարք կայքէջեր Ադրբեջանի տարածքում արգելափակելու մասին պաշտոնական Բաքվի որոշումը: Կիրակի օրը նման հայտարարություն է տարածել ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսնակ Մայա Կոցիյանչիչը:

Կոցիյանչիչի խոսքով՝ Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանի կայացրած վճիռը «հակասում է անկախ և բազմազան լրատվամիջոցներ ունենալու այն պահանջին, որ բնորոշ է ժամանակակից ժողովրդավարական հասարակություններին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG