Մատչելիության հղումներ

Պորտուգալիայի ֆուտբոլի ընտրանին ժամանեց Հայաստան


Պորտուգալիայի հավաքականը ժամանեց Հայաստան
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Օդանավակայան էին եկել Մադրիդի «Ռեալ»-ի հայաստանյան երկրպագուները՝ դիմավորելու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

Հինգշաբթի երեկոյան Երևան ժամանեց Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականը: Հունիսի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, հիշեցնենք, կայանալու է Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան - Պորտուգալիա պատասխան հանդիպումը: Առաջին հանդիպումն ավարտվել է պորտուգալացիների հաղթանակով՝ 1:0:

Օդանավակայանում բազմաթիվ էին Հայաստանի հավաքականի երկրպագուները, կային նաև Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուներ: Վերջիններս եկել էին դիմավորելու Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

Հայաստանի հավաքականի երկրպագուների «Հայկական առաջին ճակատ» ակումբի անդամները նշեցին, որ «դժոխք են դարձնելու» Պորտուգալիայի հավաքականի երկրպագուների կյանքը Հայաստանում, քանի որ իրենք նույնպիսի վերաբերմունքի են բախվել Պորտուգալիայում:

Հանդիպումը նշանակություն չունի Հայաստանի հավաքականի համար, քանի որ թիմը եզրափակիչ փուլ դուրս գալու որևէ հնարավորություն այլևս չունի: Երկրպագուները, այդուհանդերձ, պահանջում են հաղթանակ:

Վաղը նախատեսված են բաց մարզումներ և ասուլիսներ:

XS
SM
MD
LG