Մատչելիության հղումներ

Մատուցվող երաժշտության մեջ շատ են օտար հնչերանգներ


Տիգրան Պակեւիչյանը եւ Մարիետա Բադալյանը ասուլիսի ժամանակ:
Տիգրան Պակեւիչյանը եւ Մարիետա Բադալյանը ասուլիսի ժամանակ:

7 տարի դադարից հետո Հայաստանում համերգ կունենա Մարիետա Բադալյանը:

Հայաստանի երաժշտական շուկայում տիրող վիճակի համար երգահան Սասուն Պասկեւիչյանը չի մեղադրում ո'չ պետությանը, ո'չ էլ լրագրողներին, այլ հենց մտավորականներին, ովքեր «հաճախ բողոքում են, բայց անհետեւողական են»:

Երգչուհի Մարիետա Բադալյանը նշում է, որ երգիչներն ու երգչուհիները հիմա հաճախ են շեղվում ազգային երգի արմատներից. նրանց կատարումներում շատ են օտար հնչերանգները:

Սասուն Պասկեւիչյանին մտահոգում է երգերում արեւելյան ելեւեջների առատությունը: Մեջբերելով երաժշտագետ, կոմպոզիտոր Արթուր Շահնազարյանի խոսքերից մի հատված` Պասկեւիչյանն ասաց. - «Մի թուրք երգիչ դատի էր տվել մի հայ երգչի: Հիմա էլ մտածում են` արդեն ժամանակն է, որ թուրքերեն բառերով, թուրքերեն հնչի: Մեր ժողովուրդը շատ է սիրում Կոմիտաս: Կոմիտաս քիչ են հաղորդում, շատ անգամ էլ հաղորդում են վատ կատարումներով»:

«Երկար ժամանակ լռելուս հիմնական պատճառը ամուսնուս մահն էր, որովհետեւ ինքն էր իմ ռեժիսորը, իմ պրոդյուսերը, նրա մահից հետո ամեն ինչ մի տեսակ սառեց ինձ համար: Ես զգացի նաեւ, որ բեմը եւ եթերը տրվեցին այլ ոճի երգեցողությանը եւ ես լռեցի, մտածեցի երեւի պահանջարկ չկա իմ երգեցողության», - նշեց Մարիետա Բադալյանը:

Մարիետա Բադալյանը պատմում է, որ Միացյալ Նահանգներում իրեն առաջարկել են համերգով հանդես գալ, բայց երգացանկում ընդգրկել մի քանի ռաբիս կատարում, որպեսզի վաճառվեն տոմսերը: «Ես վերցրեցի պայուսակս ու դուրս եկա, համերգը չկայացավ», - նշեց նա եւ հավելեց, որ չի պատրաստվում երբեւէ դավաճանել իր ոճին:

Հարցին, թե ինչ նոր ասելիք ունի հենց երիտասարդներին, երգչուհին պատասխանեց, որ նրանց համար նորույթ կլինեն նաեւ այն հին երգերը, որ կատարվելու է, քանի որ դրանք վաղուց չեն հնչել:

please wait

No media source currently available

0:00 0:04:25 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG