Ընտրություններ
2026
ՎիզուալիզատորԸնտրակարգԼուսաբանում
  • Վիզուալիզատոր
  • Ընտրակարգ
  • Լուսաբանում

Խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ստուգեք, թե որքան պատգամավոր կունենա հունիսի 7-ի ընտրությունների արդյունքով խորհրդարան անցած ուժերից յուրաքանչյուրը։ Մանդատների բաշխումը հիմնված է ԿԸՀ հրապարակած տվյալների վրա՝ առաջնորդվելով Ընտրական օրենսգրքի կանոններով։ Կարող եք համեմատել այս տվյալները ձեր կանխատեսած արդյունքների և 2021-ի ընտրությունների հետ։


ՁԱՅՆԵՐ
0
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
—
% Ընդհանուր
100,00%
% Մնացած
100,00%
ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐ
ՁԱՅՆԵՐ
0
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
100,00%
Գրանցված Ընտրողներ
0

ԹԵԿՆԱԾՈՒՁայներՏոկոսՄանդատներ
Տվյալներ առկա չեն

Ընտրությունների անցկացման կարգը

Դիտեք. ինչպես է գործում ընտրակարգը
1

Անցողիկ շեմը

Խորհրդարան մտնելու համար կուսակցությունը պետք է ստանա ձայների առնվազն 4 տոկոսը։ Երկու կամ երեք կուսակցություններից բաղկացած դաշինքին անհրաժեշտ է ստանալ առնվազն 8 տոկոս, իսկ չորս և ավելի կուսակցություններով դաշինքին՝ առնվազն 10 տոկոս ձայն։ Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը խորհրդարան չեն անցնում։

2

Մանդատների բաշխումը

101 մանդատներ բաշխվում են անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև՝ այդ խմբում նրանց ստացած ձայների համամասնությամբ։ Եթե անցողիկ շեմը հաղթահարել է երեքից պակաս կուսակցություն, ապա խորհրդարան են անցնում արգելապատնեշին առավել մոտ թվով քվե ստացած կուսակցություններն ու դաշինքները, մինչև նրանց թիվը կդառնա 3։

3

Ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխումը

Չորս լրացուցիչ մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար։ Դրանք տրվում են մանդատների բաշխման առաջին փուլի համամասնությամբ։ Որքան շատ մանդատ է ստացել կուսակցությունը ուղիղ քվեարկությամբ, այնքան մեծ է նաև նրա՝ փոքրամասնության մանդատները ստանալու շանսը:

4

Մեծամասնության լրացուցիչ մանդատները

Եթե որևէ ուժ ստացել է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, բայց 52 տոկոսից պակաս, ապա այն ստանում է լրացուցիչ մանդատներ մինչև կունենա ոչ պակաս, քան մանդատների 52 տոկոսը:

5

Երկու-երրորդի սահմանափակումը

Եթե առաջատար ուժը քվեարկությամբ չի հավաքել ձայների 2/3-ից ավելին, սակայն մանդատների բաշխումից հետո կարող է ունենալ խորհրդարանի տեղերի ավելի քան 2/3-ը, ապա գործում է սահմանափակում։ Այդ 2/3-ը գերազանցող մանդատները տրվում են առնվազն երկու տոկոս քվե ստացած ուժերին։ Բաշխումը կատարվում է հաջորդաբար՝ մեկ առ մեկ, սկսած ամենաշատ ձայներ ստացած ուժից՝ որպեսզի առաջատարը չունենա սահմանադրական մեծամասնությունից՝ 2/3-ից ավելին։

6

Վարչապետի ընտրությունը

Առաջատարն ուժն առաջադրում է վարչապետի թեկնածու, որն ընտրվում է Ազգային Ժողովի ձայների մեծամասնությամբ և նշանակվում նախագահի կողմից: Եթե որևէ ուժ միանձնյա մեծամասնություն չունի, ապա ամենաշատ մանդատներ ունեցող ուժին տրվում է 9 օր՝ առնվազն 52% մանդատներ ապահովող կոալիցիա ձևավորելու և վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնության գալու համար։ Եթե դա չի հաջողվում, ապա ցանկացած այլ ուժ ունի 5 օր՝ նույն պահանջներով կոալիցիա կազմելու համար։

Լուսաբանում

Լուրեր
Փոդքասթ