Ընտրություններ
2026
ՎիզուալիզատորԸնտրակարգԼուսաբանում
  • Վիզուալիզատոր
  • Ընտրակարգ
  • Լուսաբանում

Կանխատեսիր նոր խորհրդարանը

Ի՞նչ տեսք կունենա նոր խորհրդարանն ըստ ձեր կանխատեսման։ Նշեք, թե Ձեր կարծիքով ընտրություններին մասնակցող ուժերից որը որքան քվե կստանա և կտեսնեք, թե ինչպես կբաշխվեն մանդատները հունիսի 7-ից հետո։ Ձայների հաշվարկի մեկնարկից հետո արդյունքների ամփոփումը կցուցադրվի այստեղ՝ թարմացվող ռեժիմով։


ՁԱՅՆԵՐ
0
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
—
% Ընդհանուր
100,0%
% Մնացած
100,0%
ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐ
ՁԱՅՆԵՐ
0
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ
100,0%
Գրանցված Ընտրողներ
2.482.872

ԹԵԿՆԱԾՈՒՁայներՏոկոսՄանդատներ
Տվյալներ առկա չեն

Ընտրությունների անցկացման կարգը

1

Անցողիկ շեմը

Խորհրդարան մտնելու համար կուսակցությունը պետք է ստանա ձայների առնվազն 4 տոկոսը։ Երկու կամ երեք կուսակցություններից բաղկացած դաշինքին անհրաժեշտ է ստանալ առնվազն 8 տոկոս, իսկ չորս և ավելի կուսակցություններով դաշինքին՝ առնվազն 10 տոկոս ձայն։ Անցողիկ շեմը չհաղթահարած ուժերը խորհրդարան չեն անցնում։

2

Մանդատների բաշխումը

101 մանդատներ բաշխվում են անցողիկ շեմը հաղթահարած ուժերի միջև՝ այդ խմբում նրանց ստացած ձայների համամասնությամբ։ Եթե անցողիկ շեմը հաղթահարել է երեքից պակաս կուսակցություն, ապա խորհրդարան են անցնում առավելագույն ձայներ ստացած ուժերը, մինչև մանդատ ստացած ուժերի թիվը կհասնի երեքի։ Կլորացման արդյունքում մնացած մանդատները հերթով տրվում են ամենամեծ մնացորդներ ունեցող կուսակցություններին։

3

Ազգային փոքրամասնությունների մանդատների բաշխումը

Չորս լրացուցիչ մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար։ Դրանք տրվում են մանդատների բաշխման առաջին փուլի համամասնությամբ։ Որքան շատ մանդատ է ստացել կուսակցությունը ուղիղ քվեարկությամբ, այնքան մեծ է նաև նրա՝փոքրամասնության մանդատները ստանալու շանսը:

4

Մեծամասնության լրացուցիչ մանդատները

Եթե որևէ ուժ ստացել է մանդատների ընդհանուր թվի մեծամասնությունը, բայց 52 տոկոսից պակաս, ապա այն ստանում է լրացուցիչ մանդատներ մինչև կունենա ոչ պակաս, քան մանդատների 52 տոկոսը:

5

Երկու-երրորդի սահմանափակումը

Եթե մեկ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների երկու-երրորդից ավելին, ապա ընդդիմությունը հաջորդաբար՝ մեկ առ մեկ, սկսած ամենաշատ ձայներ ստացած ուժից, ստանում է լրացուցիչ մանդատներ, մինչև մեծամասնություն ունեցող ուժի մանդատների քանակը կդառնա երկու-երրորդից ավելի քիչ։

6

Վարչապետի ընտրությունը

Առաջատարն ուժն առաջադրում է վարչապետի թեկնածու, որն ընտրվում է Ազգային Ժողովի ձայների մեծամասնությամբ և նշանակվում նախագահի կողմից: Եթե որևէ ուժ միանձնյա մեծամասնություն չունի, ապա ամենաշատ մանդատներ ունեցող ուժին տրվում է 9 օր՝ առնվազն 52% մանդատներ ապահովող կոալիցիա ձևավորելու և վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնության գալու համար։ Եթե դա չի հաջողվում, ապա ցանկացած այլ ուժ ունի 5 օր՝ նույն պահանջներով կոալիցիա կազմելու համար։

Լուսաբանում

Լուրեր
Փոդքասթ