ԱՄՆ-ից արտաքսված 55 իրանցի հայրենիք կվերադառնա առաջիկա օրերին, կիրակի հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարարությունը:
Սա արդեն երկրորդ նման արտաքսումն է նախագահ Դոնալդ Թրամփի ներգաղթի խստացման միջոցառումների շրջանակներում:
Սեպտեմբերին պաշտոնյաները հայտարարել էին, որ ԱՄՆ-ն հայտնաբերել է արտաքսման ենթակա մոտ 400 իրանցիների:
ԱԳՆ-ից նշել են, որ ԱՄՆ-ից արտաքսումները հիմնված են եղել քաղաքական դրդապատճառների և միգրանտներին առնչվող քաղաքականության վրա, որոնք հակասում են միջազգային իրավունքին: