Մատչելիության հղումներ

Մուամար Քադաֆիի ուժերը հրաման են ստացել նահանջել Միսրատայից


Փողոցային մարտեր Միսրատայում
Փողոցային մարտեր Միսրատայում
Լիբիայի Միսրատա քաղաքում ապստամբները գերի են վերցրել Մուամար Քադաֆիի ուժերում ծառայող վիրավոր զինվորի: Գերին հայտնել է, որ նախօրեին իշխանությունները զորքին հրահանգել են նահանջել Միսրատայից:

Միաժամանակ, Քադաֆիին հավատարիմ ցեղախմբերի առաջնորդները պատրաստակամություն են հայտնել ապստամբներին զենքը վայր դնելու առաջարկ անել, եթե նրանց չհաջողվի դուրս մղել Միսրատայից:

Միսրատան ապստամբների միակ ամրակետն է Լիբիայի արեւմուտքում: Քադաֆիի ուժերը գրեթե երկու ամիս պաշարման տակ էին պահում քաղաքը: Հրետանակոծության եւ փողոցային մարտերի արդյունքում քաղաքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Միսրատային մարդասիրական օգնություն ցուցաբերող միջազգային կազմակերպությունները զգուշացնում են, որ քաղաքին հումանիտար ճգնաժամ է սպառնում:

Այսօր ավելի վաղ լիբիական իշխանությունները տեղեկացրել են, որ մայրաքաղաք Տրիպոլիում ՆԱՏՕ-ի իրականացրած օդային ռմբակոծության արդյունքում երեք մարդ է զոհվել: Ռումբերից մեկն ընկել է Քադաֆիի նստավայրից ոչ հեռու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG