Ադրբեջանական ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմության` այսօր ծրագրած հանրահավաքի անցկացումը Բաքվի կենտրոնում:
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, ոստիկանները թույլ չեն տալիս ընդդիմադիր ցուցարարներին հավաքվել Շատրվանների հրապարակում` ձերբակալելով բոլորին, ովքեր փորձում են մոտենալ հրապարակին:
Ընդդիմության առաջնորդների վկայությամբ, իրավապահները երեկ եւ այսօր առավոտյան հազարավոր մարդկանց են ձերբակալել` փորձելով կանխել հանրահավաքի անցկացումը:
Ակցիայի կազմակերպիչը ընդդիմադիր Հանրային պալատ միավորումն է, որի հայտը զանգվածային միջոցառումը Բաքվի կենտրոնում անցկացնելու վերաբերյալ իշխանությունները մերժել են` փոխարենը առաջարկելով հանրահավաքը կազմակերպել քաղաքի արվարձաններից մեկում: