Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն չի սատարում Լիբիայի ապստամբներին զինելու առաջարկները


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը այսօր հայտարարել է, թե Հյուսիսատլանտյան դաշինքը չի սատարում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի առաջարկները` ՄԱԿ-ի մանդատով միջազգային օպերացիա սկսելու, որը թույլ կտար զինել Լիբիայի ապստամբներին:

Ռասմուսենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի առաքելությունը քաղաքացիական անձանց Մուամար Քադաֆիի ուժերից պաշտպանելն է:

Լիբիայի ապստամբները շարունակում են պաշտպանական մարտեր մղել Բրեգա եւ Աջդաբի քաղաքների միջեւ, մինչ Քադաֆիի աջակիցները շարունակում են պաշարել արեւմտյան Միսրատա քաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG