Մատչելիության հղումներ

Լիբիայում ապստամբները եւս երկու քաղաք են առել վերահսկողության տակ



Լիբիայում միջազգային կոալիցիոն ուժերի ռմբակոծություններից հետո ապստամբները վերստին իշխանություն են հաստատել մի շարք ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքներում, որոնք ավելի վաղ անցել էին Քադաֆիին հավատարիմ ուժերի հսկողության տակ։

Անցած մի քանի ժամվա ընթացքում, արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, ֆրանսիական կործանիչները առնվազն հինգ ռազմական օդանավ եւ երկու ուղղաթիռ են ոչնչացրել Քադաֆիի զինանոցից։

Լիբիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, թե հակամարտության արդյունքում նաեւ բազմաթիվ զոհեր են արձանագրվել,այդ թվում՝խաղաղ բնակչությունից։ Մինչդեռ ԱՄՆ պաշտպանության նախարարը պնդել է, թե Քադդաֆիի աջակիցները որպես կոալիցիայի զոհ են ներկայացնում իրենց իսկ ձեռքով սպանված լիբիացիների դիակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG