Այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի հեռախոսազրույցը:
Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը «Թրենդ» լրատվական գործակալությանը փոխանցել է, որ երկու նախարարները քննարկել են երկկողմ դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր:
«Բացի այդ, Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Շուշիում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթնաժողովի նախապատրաստման թեման», - ասվում է հաղորդագրությունում:
Նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ։