Հնդկաստանում՝ Արևմտյան Բենգալիա նահանգում բեռնատար գնացքը բախվել է մարդատարին, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 15 մարդ, այդ թվում՝ մեքենավարներից մեկը: Հաղորդվում է, որ վթարից տուժել է մոտ 60 մարդ:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և վիրավորներին շուտափույթ ապաքինում է մաղթել։
Իրավապահները քննում են ողբերգական վթարի հանգամանքները: Ենթադրվում է, որ երկու գնացքների բախման պատճառը եղել է դրանցից մեկի մեքենավարի սխալը: