Մատչելիության հղումներ

Գազայի ափին ԱՄՆ-ի կառուցած ժամանակավոր նավահանգիստը սկսեց աշխատել


Իսրայել - Աշդոդ նավահանգիստը, արխիվ
Իսրայել - Աշդոդ նավահանգիստը, արխիվ

ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը հայտնում է, որ Գազայի ափին Միացյալ Նահանգների կողմից տեղադրված ժամանակավոր նավահանգստից այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 9-ին հումանիտար առաջին բեռնատարները սկսել են օգնության տեղափոխումը Գազա։

Ամերիկացի զինվորականները մեծ հարթակներից «լողացող նավահանգիստը» հավաքել են Իսրայելի Աշդոդ նավահանգստում ու այն մոտեցրել Գազայի ափին։ Ամերիկացի զինվորականներն ափ դուրս չեն եկել։ Գազայի հատվածը նավահանգստային որևէ ենթակառուցվածք չունի։

Գազա ուղարկվող հումանիտար օգնությունը կենտրոնացվում է Կիպրոսում և այնտեղից ծովով տեղափոխվում Գազայի ժամանակավոր նավահանգիստ։ Իսրայելի անվտանգության ծառայության ներկայացուցիչները Կիպրոսում ստուգում են բեռը, այն ևս մեկ անգամ ստուգվելու է Գազայի հատված հասնելիս։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG