Մատչելիության հղումներ

Սերբիայի ընդդիմությունը շարունակում է բողոքի ցույցերը


Սերբիա - Ընդդիմության բողոքի ցույցը Բելգրադում, 30-ը դեկտեմբերի, 2023թ.
Սերբիա - Ընդդիմության բողոքի ցույցը Բելգրադում, 30-ը դեկտեմբերի, 2023թ.

Սերբիայի ընդդիմության ակտիվիստները շարունակում են բողոքի ցույցերը: Նրանք այսօր հավաքվել են Բելգրադի կենտրոնում և պահանջել են չեղյալ հայտարարել այս ամսվա սկզբին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ անցկացնել:

Ընդդիմադիրները պնդում են, որ իշխանությունը կեղծիքներով է հաղթանակ ապահովել: «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր դաշինքը, որն այդ ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղն է գրավել, հայտարարել է, թե իշխող Առաջադիմական կուսակցությունը կեղծել է արդյունքները:

Սերբիայի իշխանությունները հերքում են մեղադրանքը:

XS
SM
MD
LG