Մատչելիության հղումներ

Անկարան «անարդար ու միակողմանի» է գնահատում Եվրահանձնաժողովի զեկույցը


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Անկարան «անարդար ու միակողմանի» է գնահատում Եվրամիությանը Թուրքիայի ձգձգված անդամակցության վերաբերյալ Եվրահանձնաժողովի հերթական տարեկան զեկույցը, որը հրապարակվել է նոյեմբերի 8-ին։

Եվրահանձնաժողովը Անկարային քննադատել է ժողովրդավարական չափանիշներից, օրենքի գերակայությունից, մարդու իրավունքներից ու դատական համակարգի անկախությունց հետընթացի համար։

«Մենք կտրականապես հերքում ենք անհիմն պնդումներն ու անարդար քննադատությունը, մասնավորապես, քաղաքական չափանիշների, դատական իշխանության և հիմնարար իրավունքների վերաբերյալ», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, պնդելով, որ Եվրահանձնաժողովը «երկակի մոտեցում» է ցուցաբերում։

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները մեկնարկել են 2005 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG