Մատչելիության հղումներ

Կադիրովը կարգադրել է «խստորեն ճնշել» հնարավոր անկարգությունները


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երեքշաբթի խորհրդակցություն է անցկացրել Ներքին գործերի նախարարության և Ռոսգվարդիայի ներկայացուցիչների հետ և կարգադրել «խստորեն ճնշել» հնարավոր անկարգությունները, իսկ անհրաժեշտության դեպքում «կրակ բացել» մասնակիցների վրա։

«Եթե թեկուզ մեկ մարդ դուրս գա չարտոնված անկարգությունների, բերման ենթարկեք ու նստեցրեք, կամ նախազգուշական երեք կրակոց արձակեք օդ և դրանից հետո, եթե մարդը օրենքի պահանջը չկատարի, չորրորդ կրակոցը արձակեք ճակատին։ Այլևս դուրս չեն գա։ Դա իմ հրամանն է»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է Կադիրովը։

Անցած գիշերը Չեչնիայում սադրանքի փորձ է կանխվել, հայտարարել է Կադիրովը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Չեչնիայի ղեկավարը կրկնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մախաչկալայում տեղի ունեցած հակահրեական անկարգությունների մեջ մեղադրելով Արևմուտքին, իսկ պաղեստինցիներին օգնել ցանկացողներին կոչ է արել մեկնել Ուկրաինայի դեմ պատերազմի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG