Որոշելով 2024 թվականից ի վեր ոչ լեգիտիմ համարել Վլադիմիր Պուտինի նախագահությունը՝ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը հերթական անգամ ցույց տվեց իր անարժեքությունը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ հանձնարարություններով դեսպան Գենադի Ասկալդովիչը:
«Նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից շատ առաջ Վլադիմիր Պուտինին ոչ լեգիտիմ նախագահ հռչակելով՝ ԵԽԽՎ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց իր անարժեքությունը», - ասել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ «ԵԽԽՎ-ում չեն գիտակցում, որ իշխանության բարձրագույն մարմինների, այդ թվում՝ նախագահի լեգիտիմությունը որոշվում է միայն իրենց ընտրող ժողովրդի կամքով, այլ ոչ թե միջազգային կազմակերպությունների պատվիրված եզրակացություններով»։
Ավելի վաղ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է անում 2024 թվականին՝ Պուտինի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նրան չճանաչել որպես Ռուսաստանի լեգիտիմ նախագահ: