Մատչելիության հղումներ

Վրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանը ժամանել է Թբիլիսի


Վրաստանում ԱՄՆ-ի նոր դեսպան Ռոբին Դանիգանը ժամանել է Թբիլիսի, տեղեկացնում է դեսպանության մամուլի ծառայությունը։

Դանիգանը կադրային դիվանագետ է։ Նա զբաղեցրել է պետքարտուղարի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը։ Մինչ այդ նա հատուկ հանձնարարություններով դեսպանն էր, եղել է Ավստրիայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատարն ու դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղկալը։

Դիվանագետ Դանիգանը տարբեր տարիների ընթացքում աշխատել է ԱՄՆ-ի դեսպանատներում՝ Վիետնամում, Չիլիում, Թուրքիայում, Կուբայում և Սալվադորում։

Ռոբին Դանիգանը Կալիֆորնիայից է։ Սովորել է Ազգային ռազմական քոլեջում, Ջորջթաունի ու Կալիֆորնիայի համալսարաններում։

Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նա փոխարինեց Քելի Դեգանին, ով հաճախ քննադատվում էր իշխող «Վրացական երազանքի» կողմից։

XS
SM
MD
LG