Մատչելիության հղումներ

«ԱԻՆ-ն ամրապնդում է նյութատեխնիկական բազան Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում». Բաքու


Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարով
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարով

Լուրջ քայլեր են ձեռնարկվում Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, ինչպես նաև զորամասերը՝ ամենաժամանակակից սարքավորումներով ապահովելու, նյութատեխնիկական բազան ամրապնդելու ուղղությամբ, հայտարարել է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարար Քամալադին Հեյդարովը, ադրբեջանական մամուլում հրապարակված իր հոդվածում։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով՝ համապատասխան կառույցների գործունեությունը կազմակերպվում է այնպես, որ «օկուպացիայից ազատագրված տարածքներում հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում արագ արձագանքելու և հետևանքները վերացնելու հնարավորություն լինի»։

XS
SM
MD
LG