Մատչելիության հղումներ

Տիեզերական ծրագրերի շրջանակներում հնարավոր է համագործակցություն SpaceX-ի հետ․ Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Նյու Յորքում գտնվող «Թուրքական տանն» ընդունել է Tesla, SpaceX, Twitter ընկերությունների սեփականատեր Իլոն Մասկին։

Մասկը ընդունելության է գնացել որդու հետ։

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հանդիպումը մամուլի համար փակ է եղել, ներկա է եղել նաև Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

«Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակը, նշում է, որ Էրդողանը Մասկին առաջարկել է ստեղծել իր յոթերորդ գործարանը Թուրքիայում։

Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է SpaceX-ի հետ հետա համագործակցության հնարավորության մասին՝ Թուրքիայի տիեզերական ծրագրի իրականացման շրջանակներում։

«Էրդողանը Մասկի հետ խոսել է տեխնոլոգիաների ոլորտում Թուրքիայի առաջընթացի, Digital Turkey Vision ծրագրի և արհեստական բանականության ազգային ռազմավարության մասին», - հայտնել է Անկարան։

XS
SM
MD
LG