Մատչելիության հղումներ

ԵՄ-ը չի երկարաձգի ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի միլիարդատիրոջ դեմ պատժամիջոցները


Եվրամիությունը չի երկարաձգի ռուսաստանցի միլիարդատեր, Դաշնության խորհրդի նախկին անդամ, ծագումով ադրբեջանցի Ֆարհադ Ահմեդովի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ ԵՄ-ին մոտ կանգնած դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով։

Ահմեդովի դեմ պատժամիջոցները սահմանվել էին Ուկրաինա ռուսական ներխուժումից մոտ երկու ամիս անց՝ 2022 թվականի ապրիլին։

Այս տարվա գարնանը Ահմեդովը հայտնվեց աղմկալի սկանդալի կիզակետում։ Դա տեղի ունեցավ, երբ հրապարակվեց նրա և պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որում Ահմեդովը հայհոյախառն արտահայտություններ էր հնչեցնում Ռուսաստանի ղեկավարության հասցեին։

Ահմեդովը հայտնի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր սերտ կապերով։ 2020-ին՝ 44-օրյա պատերազմից հաշվված օրեր առաջ, նա շուրջ 1 միլիոն մանաթի (580 հազար ԱՄՆ դոլար) օգնություն էր փոխանցել Ադրբեջանի զինված ուժերին։

Reuters-ի տեղեկություններով՝ Ահմեդովից բացի, Եվրամիությունը չի երկարաձգի նաև ռուսական Ozon ընկերության ղեկավար Ալեքսանդր Շուլգինի և գործարար Գեորգի Շուվաևի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG